ՃԱՆԱՉԵՆՔ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ.  ԱՆՈՒՇ  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ  

«- Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:

— Անուշ Հակոբի Բաղդասարյանն եմ, ծնվել եմ 1999 թվականի դեկտեմբերի 18 –ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում։ 2006-2018թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել եմ Կարմիրգյուղի N1 միջնակարգ դպրոցը։  2018-2022 թթ  սովորել և գերազանցությամբ ավարտել եմ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժինը: 2022-2024թթ․ անվճար հիմունքներով ընդուվել և գերազանցությամբ ավարտել եմ նույն բաժնի մագիստրատուրան։ Ինչպես դպրոցական, այնպես էլ համալսարանական տարիներին մասնակցել  եմ բազմաթիվ ծրագրերի և դասընթացների։ 2023 թվականին «ՀՀ լավագույն ուսանող» մրցույթում բնագիտական ոլորտում զբաղեցրել եմ 2-րդ հորիզոնականը։

 — Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ։

— Համալսարանը իմ հաջողության պատմության կարևոր  մասն է։ ԳՊՀ-ն լավագույն կրթօջախն է, որը բազմակողմանի հնարավորություններ  է տալիս յուրաքանչյուր ուսանողի։

— Ի՞նչն է Ձեզ համամար առաջնայինը կյանքում։

— Ինձ համար կյանքում առաջնայինը ընտանիքն է։ Ընտանիքում են ձևավորվում մարդու որակները, որոնք հետագայում զարգանում են ուսումնական հաստատություններում։

Ընտանիքը հայրենիքի հենասյունն է։ Ամուր հայրենիք ունենալու համար պետք է ունենալ կայացած և երջանիկ ընտանիքներ։

 -Ի՞նչ երազանք ունեք։

— Երազում եմ ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման մասին։ Երազում եմ, որ բոլորի հոգիներում թևածեն սերն ու ջերմությունը,  որ չարն ու թշնամանքը լքեն մարդկանց սրտերը։

 — Ինչ սկզբունքների եք դավանում։

— Ազնվություն, արդարություն, ճշտապահություն, բարություն, կամեցողություն, իհարկե՝ Աստվածաշնչյան պատգամներին հավատարիմ ապրելու ձգտում։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում։

— Ազատ ժամանակ սիրում եմ կարդալ, զբաղվել ինքնակրթությամբ և ինքնազարգացմամբ, մասնակցում եմ տարբեր դասընթացների (մասնագիտական և ոչ մասնագիտական)։

-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը:

— ԳՊՀ ուսանողներին խորհուրդ կտամ լավ սովորել, միշտ ձգտել ավելիին, լինել բազմակողմանի զարգացած ու միշտ փորձեն համապատասխանել ժամանակի պահանջներին, որպեսզի դառնան որակյալ և  պահանջված մասնագետ: Անհրաժեշտ է լինել աշխատասեր ու նպատակասլաց»։

 

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ

Նունե Միրիբյանը

 

Հրապարակվել է 17.10.2024
Scroll to Top
Գավառի պետական համալսարան