Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն։ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուներն էին «Հայոց լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լաուրա Մանուկյանն ու «Սերվիս» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Նելլի Գրիգորյանը։
Նրանք ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը, որից հետո պատասխանեցին ուսանողների հարցերին։ Սահմանված կարգով անցկացվեց փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքում ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Լաուրա Մանուկյանը։
Շնորհավորում ենք ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Լաուրա Մանուկյանին և մաղթում արդյունավետ աշխատանք։
Միաժամանակ, շնորհակալություն ենք հայտնում ԳՊՀ ուսանողական խորհրդի նախորդ նախագահին՝ Անահիտ Պողոսյանին, ակտիվ գործունեության համար։