ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԵՂԱՄԱ ԵՐԿՐԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐԻՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» մենագրության շնորհանդեսը, ցուցադրվեց բացառիկ ձեռագիր Ավետարան, որն ստեղծվել է Մաքենացոց վանքում 1496 թվականին։
Գրքում ներկայացված են Սևանի ավազանի գրչության կենտրոնների պատմությունը և մեզ հասած ձեռագրական հարուստ ժառանգությունը։ Հատուկ ընդգծվել է Սևանավանքի՝ որպես ուսումնական և գրավոր մշակույթի կենտրոնի նշանակությունը։
Մենագրությունը նախատեսված է հայ մշակույթի պատմությամբ զբաղվող մասնագետների, ուսանողների և հայոց պատմությամբ հետաքրքրվողների համար։
Միջոցառմանը մասնակցում էին նաև Գավառի պետական համալսարանի աշխատակիցներ, ուսանողներ և շրջանավարտներ։
Գրքի մեկ օրինակ նվիրվեց Գավառի պետական համալսարանի գրադարանին։
Շնորհակալություն ենք հայտնում Մատենադարանին այս կարևոր նախաձեռնության, ինչպես նաև համալսարանին տրված արժեքավոր նվերի համար։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան