ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ

Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի` դասախոս Աննա Բալագոզյանը մասնակցել է Իսպանիայի Թագավորության ` Ալմերիայի համալսարանում «Էրազմուս +» եվրոպական ծրագրի շրջանակներում կազմակերպված ամառային դպրոցին։
Աննա Բալագոզյանը հանդես է եկել դասախոսություններով՝
նվիրված գրավոր և բանավոր անգլերենի զարգացմանը, լեզվական առանձնահատկություններին, ակադեմիական ճիշտ ոճի օգտագործմանը: ԳՊՀ դասախոսի կողմից ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստել է ուսուցման արդյունավետության ապահովմանը, ինչի մասին շնորհակալությամբ նշել են տարբեր համալսարաններից եկած ուսանողները։ Տիկին Բալագոզյանը մասնակցել է «Շեքսպիրը՝ փոքր էկրանին» թեմայով վերապատրաստմանը՝ ուսումնասիրելով գրականության և կինոյի ինտեգրման հարցերը լեզվի դասավանդման մեջ:
Ալմերիայի համալսարանի հետ համագործակցությունը ստեղծել է նոր հնարավորություններ ԳՊՀ դասախոսների և ուսանողների համար։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան