ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Տարիներ շարունակ Գավառի պետական համալսարանի ուսանողներին աջակցություն է ցուցաբերում Հայ օգնության ֆոնդի «Ժիրայր Նիշանյան» բարեգործական հիմնադրամը։ Բազմաթիվ ուսանողների ստացել են ինչպես նյութական, այնպես էլ բարոյական աջակցություն բուհի պատվավոր բարերար, երջանկահիշատակ Ժիրայր Նիշանյանի կողմից։ Նրա մարդասիրական առաքելությունը շարունակվում է տիկին Անահիտ Նիշանյանի և որդու՝ Թագվոր Նիշանյանի կողմից։
2025 թվականի հոկտեմբերի 16-ին համալսարան այցելեցին Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, ղեկավարի օգնական Աննա Չիֆլիկյանը՝ Ժիրայր Նիշանյանի անվան կրթաշնորհառու ուսանողների հետ հանդիպելու նպատակով։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը խորին շնորհակալությունն հայտնեց Նիշանյան ընտանիքին՝ շարունակական աջակցության համար, ինչպես նաև Ամերիկյան Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանին, փոխտնօրեն Էդուարդ Կարապետյանին, ովքեր աշխատում են մեծ նվիրումով և աջակցում օգնության կարիք ունեցող ուսանողներին։
Պարոն Կարապետյանը ներկայացրեց ԳՊՀ պատվավոր բարերար Ժիրայր Նիշանյանի կյանքն ու գործունեությունը, ամփոփեց կրթաշնորհառու ուսանողների նախորդ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքները, ընդգծեց բարձր առաջադիմության և տարբեր կամավորական ծրագրերում ուսանողների մասնակցության կարևորությունը։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան