ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆԴԻՊՈւՄ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Ս․ թ․ նոյեմբերի 8-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում՝ հեռակա ուսուցման բաժին ընդունված առաջին կուրսի ուսանողների և նրանց ծնողների հետ:
Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունեց և շնորհավորեց առաջին կուրսեցիներին ու նրանց ծնողներին, ուսանողներին մաղթեց արդյունավետ ուսումնառություն, աշխատասիրություն, նպատակասլացություն, պատասխանատու վերաբերմունք կրթության նկատմամբ, ներկայացրեց ուսանողների իրավունքները և պարտականությունները։
ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, բնագիտատնտեսագիտական, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների դեկաններ Մարտին Ավագյանը, Թաթուլ Ասոյանը, ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը ներկայացրին հեռակա ուսուցման ձևի առանձնահատկությունները, կրեդիտային համակարգում ուսումնառության սկզբունքները, բուհում առկա կրթական հնարավորությունները, ԳՊՀ միջազգային համագործակցության և սոցիալական աջակցության ծրագրերը։
ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Մարգար Հովհաննիսյանը բացատրեց Գավառի պետական համալսարանի էլեկտրոնային ուսուցման «Learn․gsu.am» համակարգից, էլեկտրոնային գրադարանից օգտվելու կանոնները, ներկայացրեց ԳՊՀ պաշտոնական կայքէջի /www.gsu.am/ քարտեզը:
Առաջին կուրսի ուսանողներին բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ։ Ուսանողներն իրազեկվեցին, որ հեռակա բաժնի առաջին կիսամյակի դասերը կմեկնարկեն 2026թ. հունվարի 7-ին։
Հեռակա բաժնի առաջին կուրսեցիներին մաղթում ենք հաջողություն և ասում՝ բարի գալուստ Գավառի պետական համալսարան։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
Scroll to Top
Գավառի պետական համալսարան