Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ, տեղեկացնում ենք ձեզ, որ գործում են պետական մարմիններում փորձնակների ներգրավման կառուցակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ավարտական կուրսում սովորող ուսանողներին և բուհը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտներին ներգրավվել պետական կառավարման համակարգ։
Փորձնակ գրանցվելու դեպքում դուք կարող եք գործնականում ծանոթանալ հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության համակարգերին, հանրային ծառայողի հիմնական իրավունքներին և պարտականություններին, սոցիալական երաշխիքներին, հանրային ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, ձեռք բերել փորձարարություն հաստատված աշխատանքային ծրագրով և քաղաքացիական ծառայողի համակարգմամբ, ստանալ գործնական հմտություններ, խորացնել մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև ձեռք բերել հանրային ծառայության ստաժ՝ քաղաքացիական ծառայության պաշտոնի հավակնելու պարագայում։ Փորձնակների ներգրավման համար գործում է 3 կառուցակարգ՝
1․ վարկանիշային ցուցակ կազմելու համար թեստավորման արդյունքում առնվազն 30 միավոր հավաքած քաղաքացիների ներգրավում,
2․ դիմելու օրվան նախորդող 3 տարում բուհն ավարտած և միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ապահոված քաղաքացիների ներգրավում,
3․ աշխատանքի վրա հիմնված մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական գործընթացում ներգրավված ուսանողների գրանցում։
Փորձնակների ցանկում ընդգրկվելու նպատակով վարկանիշային ցուցակ կազմելու համար թեստավորման արդյունքում առնվազն 30 միավոր հավաքած, ինչպես նաև բուհը բարձր առաջադիմությամբ ավարտած քաղաքացիները ներկայացնում են դիմում cso.gov.am կայքի միջոցով՝ գրանցվելով նշված կայքում, իսկ աշխատանքի վրա հիմնված մասնագիտական կրթական ծրագրով ուսանողները
կարող են ներգրավվել փորձնակների ցանկում համապատասխան մարմինների հայտի հիման վրա՝ ուսումնական գործընթացին համահունչ աշխատաժամանակով։ Փորձնակների ցանկում ընդգրկվելու ժամկետը 2 տարի է, իսկ համապատասխան մարմնում փորձնակ գրանցվելու առավելագույն ժամկետը 1 տարի է: Փորձնակ գրանցված ժամանակահատվածը չի վարձատրվում, սակայն հանդիսանում է կարևոր քայլ մասնագիտական աճի և հանրային ծառայության ոլորտում առաջխաղացում ունենալու համար։ Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝