ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Համակարգչային ճարտարագիտություն» բաժինը բակալավրիատում և մագիստրատուրայում շրջանավարտներ է պատրաստում ճարտարագետի մասնագիտությամբ:

Բակալավրիատում ուսանողները հիմնարար գիտելիքներ են ստանում համակարգչային տեխնիկայի, ինֆորմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմացիոն և կառավարման համակարգերի, համակարգչային ցանցերի, տվյալների բազաների ու ծրագրավորման, համակարգչային այլ բնագավառների վերաբերյալ:

Ուսումնասիրվում են համակարգչային ցանցերը և ծրագրավորման ժամանակակից լեզուները (C++, C#)бճարտարագիտական (MATLAB) և ինտերնետային ծրագրավորման (JAVA, HTML, PHP) լեզուները, ինչպես նաև ձեռք է բերվում իմացություն արհեստական բանականության համակարգերի, ավտոմատացված (ինքնաշխատ) նախագծման համակարգերի, ինֆորմացիայի պաշտպանության մեթոդների, ժամանակակից նանոտեխնոլոգիաների և այլ բնագավառների մասին:

Scroll to Top
Գավառի պետական համալսարան