Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի
շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում 5 ամիս ժամկետով հետազոտական պրակտիկա անցնելու Վալլադոլիդի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ մագիստրատուրայի ծրագրի մասնագիտական ուղղվածության և հետազոտական առաջարկի միջև ճշգրիտ համապատասխանությունը կարևոր է։ Ակադեմիական շարժունության իրականացման համար պարտադիր պայման է մագիստրանտի մասնագիտության, նրա հետազոտական հետաքրքրությունների և ընդունող դասախոսի կողմից առաջարկվող հետազոտական թեմայի միջև համապատասխանությունը, հետևաբար դիմորդներին խրախուսում ենք կապ հաստատել յուրաքանչյուր առաջարկի համար նախատեսված ակադեմիական համակարգողի հետ՝ հետազոտական թեմաները պարզաբանելու և իրենց աշխատանքի պլանի հստակ նախագիծը կազմելու համար։
Վալլադոլիդի համալսարանի հետազոտական ոլորտների մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ բուհի ծրագրերի և ծառայությունների ցանկում՝ հետևյալ հղմամբ https://uvamobplus2.uva.es/publico/courses ։
Դիմում-հայտերն անհրաժեշտ է ներկայացնել՝ հետևյալ հղմամբ․ https://uvamobplus2.uva.es/publico/apply ։
Իրականացված պրակտիկաների վերաբերյալ նախկին կրթաթոշակառուների կարծիքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://erasmusplusuva.wordpress.com/։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026թ. ապրիլի 28-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի եւ լրատվության բաժնին կամ զանգահարել +374-60-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։