2026 թվականի ապրիլի 17-ին Գավառի պետական համալսարանում կայացավ դասախոսություն՝ «Ինչպե՞ս գնահատել ուսումնական հաստատությունների որակը. Պորտուգալիայի և Եվրոպայի փորձը», որը վարեց Պորտուգալիայի Հանրապետության Էվորա համալսարանի Հասարակական գիտությունների դպրոցի փոխդեկան, մանկավարժության և կրթության ամբիոնի պրոֆեսոր Խոսե Մանուել Սարագոսան։
Դասախոսն իր ելույթում անդրադարձավ ուսումնական հաստատությունների որակի ներքին և արտաքին գնահատման կառուցակարգերին,դպրոցներում ինքնավերլուծության ու ինքնագնահատման արդի մոտեցումներին, որակի մշակույթի զարգացման հիմնական ուղղություններին։
Ներկայացվեց Պորտուգալիայի հանրակրթական և բարձրագույն դպրոցների գնահատման համակարգը, որն ուղղված է ուսուցման և ուսումնառության որակի բարձրացմանը, կրթական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը։
Մասնակիցները ներկայացրին հայաստանյան փորձը, կարևորեցին Եվրոպական ընդհանուր գնահատման շրջանակը՝ CAF մոդելը, ինչպես նաև գնահատման համակարգերի ազդեցությունը կրթական որակի բարձրացման և ոլորտի կատարելագործման վրա՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները։
Ծավալվեց բովանդակալից քննարկում՝ նվիրված Հայաստանի կրթական համակարգում եվրոպական լավագույն փորձի կիրառմանհնարավորություններին:
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ամփոփեց քննարկումը՝ շնորհակալություն հայտնելով Խոսե Մանուել Սարագոսային և բոլոր մասնակիցներին։
Դասախոսություն-քննարկմանը ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, ուսուցիչներ՝ Գավառի ավագ դպրոցից, Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից, Ուսուցողական կենտրոնից, Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնից և «Արևի աշխարհ» կենտրոնից: