ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՆԱՐԻՆԵ ԺԱՄՀԱՐՅԱՆԻ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ս թ ապրիլի 18-ին Գանձակի մշակույթի տանը կայացավ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Ժամհարյանի գրքերի շնորհանդեսը՝ համախմբելով համայնքային կառույցների և ընթերցասեր հանրության ներկայացուցիչների, ԳՊՀ դասախոսների, ուսուցիչների, մշակութային գործիչների։ Ելույթներով հանդես եկան Գավառի համայնքապետի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քանաքարա Հայրապետյանը, Գանձակի թիվ 2 դպրոցի տնօրեն Հասմիկ Եղիազարյանը և այլ հյուրեր։ Նրանք անդրադարձան Նարինե Ժամհարյանի ստեղծագործական ուղուն՝ կարևորելով նրա աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու նվիրումը գրականությանը։ Ներկայացվեցին հեղինակի ստեղծագործությունները, դրանց գաղափարական ուղղվածությունն ու արժեքայինհիմքերը, ընդգծվեց երիտասարդ ստեղծագործողիգրական մտածողության ինքնատիպությունը։ Շնորհանդեսն անցավ ջերմ և ոգեշնչող մթնոլորտում, ուղեկցվեց գեղարվեստական կատարումներով։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան