ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հարգելի՛ դասախոսներ, ասպիրանտներ, մագիստրանտներ, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձինք, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովին, որը կկայանա 2026թ. մայիսի 2-ին, սկիզբը՝ ժամը 11։00-ին, առցանց ձևաչափով, Jitsi Meet հարթակում։

Կից ներկայացնում ենք գիտաժողովի ծրագիրը և խնդրում  լիագումար նիստինմիանալ հետևյալ հղմամբ

https://meet.jit.si/moderated/5c234f758314772946cda6a294fe278d07bde10c34821242af09b91c882a9a35

Լիագումար նիստից հետո գիտաժողովը կշարունակվի 10 մասնագիտական բաժանմունքներում, որոնց աշխատանքներին կարող եք մասնակցել ծրագրի համապատասխան բաժիններում նշված հղումներով։ Լիագումար նիստի և բոլոր բաժանմունքների հղումները հասանելի են նաև ներքոհիշյալ հասցեով՝

https://gsu.am/git/links.html

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը։

Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 46-03-02,   60-46-12-43,    60-46-12-99,    077-37-51-51, ինչպես նաև կարող եք դիմել մասնագիտական բաժանմունքների տեխնիկական պատասխանատուներին, որոնց հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները կարող եք գտնել ծրագրի համապատասխան բաժիններում։

Հարցերի դեպքում մեզ կարող եք գրել ԳՊՀ էլփոստի հետևյալ հասցեներով՝ infogsu@mail.ru, info@gsu.am

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ կից հղումով՝

ԳՊՀ 29-րդ գիտաժողովի ծրագիր

ԳՊՀ 29-րդ գիտաժողովի կազմկոմիտե

                           

Scroll to Top
Գավառի պետական համալսարան