ԳՊՀ-ՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ COP-17-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և դասախոսներ, դպրոցների հարգելի՛ ուսուցիչներ և ավագ դասարանների աշակերտներ, բնապահպանական խնդիրներով մտահոգ անձինք, ս․ թ․ հոկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունում կկայանա ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP-17)։ Համաժողովին ընդառաջ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է գիտաժողով։ Սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվեցիայի կիրառման կառուցակարգերին և ներպետական իրավական կարգավորումներին նվիրված ուսանողական գիտաժողովին։

Գիտաժողովը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 7-ին, ժամը 12:00-ին՝ ԳՊՀ կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։

Գիտաժողովի ընթացքում ԳՊՀ իրավագիտության բաժնի ուսանողները կներկայացնեն կենսաբանական բազմազանության պահպանության միջազգային իրավական հիմքերը, հիմնական սկզբունքներն ու պետությունների պարտավորությունները, բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու միջոցները։

Սիրով սպասում ենք ձեզ։

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի

ուսանողական գիտական ընկերություն

Scroll to Top
Գավառի պետական համալսարան