ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՎՊՀ 15֊ՐԴ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության կազմակերպած 15֊րդ հանրապետական գիտաժողովին` նվիրված գիտական նորարարություններին և երիտասարդության գիտական ներուժի բացահայտմանը։
Գիտաժողովին ԳՊՀ ուսանողները հանդես եկան զեկուցումներով` հետևյալ թեմաներով.
1․ Սիլվինե Մոմչյան՝ «ֆինանսներ (ըստ ոլորտի)» բաժնի 3֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ ««Կանաչ» տնտեսությունը որպես կայուն զարգացման կարևոր գործոն», գիտական ղեկավար՝ ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյան,
2.Մանվել Գևորգյան՝ «ֆինանսներ (ըստ ոլորտի)» բաժնի 3֊րդ կուրսի ուսանող, թեմա՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի աշխատաշուկայի զարգացման շարժընթացը և պետական կարգավորման առանձնահատկությունները», գիտական ղեկավար՝ Սամվել Ամիրխանյան,
3․ Սոֆյա Ավետիսյան՝ «Տնտեսագիտություն» բաժնի 3֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Արդյունաբերական սիմբիոզի տնտեսական և բնապահպանական ազդեցությունները շրջանաձև տնտեսության համատեքստում», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Հասմիկ Մարգարյան,
4. Արմինե Ասլանյան` «Պատմություն» բաժնի 4֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Եկեղեցի-պատմություն հարաբերությունները Գևորգ Զ. Չորեքչյան Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետության տարիներին», գիտական ղեկավար` ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քանաքարա Հայրապետյան,
5. Լենա Խաչատրյան` «Պատմություն» բաժնի 4֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա` «Շահ Աբասի կողմից իրականացրած հայերի բռնագաղթը և դրա հետևանքները», գիտական ղեկավար` Քանաքարա Հայրապետյան,
6.Աննա Ասլանյան` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1֊ին կուրսի ուսանողուհի, թեմա` «Անմահության խնդիրը Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպում», գիտական ղեկավար` ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյան։
Զեկուցումներն ուղեկցվեցին ակտիվ հարց ու պատասխանով, բովանդակալից քննարկումներով։
Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան