Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ տնօրեն Աննա Գասպարյանի և ուսուցիչների ուղեկցությամբ։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը աշակերտների համար վարեց մասնագիտական կողմնորոշմանը նվիրված դաս, կարևորեց որակյալ կրթությունը որպես հետաքրքիր և իմաստալից կյանքի երաշխիք։
Հյուրերը մասնակցեցին ուսանողական գիտաժողովին՝ նվիրված կենսաբանական բազմազանության պահպանության հիմնախնդիրներին, ներպետական և միջազգային իրավական հիմքերին։
Աշակերտները եղան բուհի Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում։ Թանգարանի ցուցանմուշները ներկայացրեց բուհի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քանաքարա Հայրապետյանը։