Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, երիտասարդ աշխատակիցներ, դուք ունեք ստեղծագործելու, համարձակ նախաձեռնություններով հանդես գալու և ձեր երազանքները մարմնավորելու հնարավորություն՝ մասնակցելով 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթին։ Տեղեկացնում ենք ձեզ, որ մեկնարկել է մրցութային հայտերի ընդունման փուլը։ Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում և խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ կենսաբազմազանություն, կլիմայական անցում, կայուն էներգետիկ զարգացում և ռեսուրսների անվտանգ կառավարում, թվային փոխակերպում, կլիմայական տվյալների համակարգեր և կանաչ ենթակառուցվածքներ, կենսաբժշկական ապահովություն, անհատականացված առողջապահական ծառայություններ և նեյրոհոգեբանական բարեկեցության խթանում, կանաչ տնտեսություն, ռազմավարական կառավարում և տնտեսական կայունություն, ստեղծագործ տնտեսություն, մշակութային ժառանգություն և մարդկային կապիտալի զարգացում։
Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/36455։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի սեպտեմբերի 20-ն է։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համարզանգահարել` 010-599 699 (642) և 010 599 699 (643) հեռախոսահամարներով:
Մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։