Գավառի պետական համալսարանը հայտարարում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների ընդունելություն՝ 2026-2027 ուսումնական տարում շարունակական կրթությամբ բակալավրի կրթական ծրագրերով 2-րդ կուրսից ուսումը շարունակելու համար՝ հետևյալ մասնագիտություններով․
1. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
2. Հայոց լեզու և գրականություն
3. Պատմություն
4. Անգլերեն լեզու և գրականություն
5. Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)
6. Ֆինանսներ (ըստ ոլորտի)
7. Տնտեսագիտություն
8. Իրավագիտություն
9. Համակարգչային ճարտարագիտություն
10. Սերվիս:
Գավառի պետական համալսարանում 2026-2027 ուսումնական տարում շարունակական կրթությամբ ուսումը շարունակել ցանկացող հավակնորդների դիմումների ընդունումը կկազմակերպվի մինչև 2026 թվականի օգոստոսի 30-ը։
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
1. անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
2. ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և ներդիրի բնօրինակները,
3. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի արձանագրության պատճենը,
4. զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում),
5. 6 լուսանկար (3×4 չափսի)։
Շարունակական կրթության կարգով դիմորդները կարող են սահմանված կարգով՝ առարկայական տարբերությունները հանձնելով ընդունվել ԳՊՀ բակալավրիատի առկա և հեռակա բաժինների 2-րդ կուրսեր՝ համապատասխան մասնագիտություններով։
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՔՈԼԵՋՆԵՐԻ) ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ