«ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ» ՀԱՐԹԱԿՆ ՈՒ «5 E» ՄԵԹՈԴԸ՝ ԳՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Համալսարան-դպրոց համագործակցության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանում կայացավ բաց դաս՝ «Աշխարհացույց» կրթական հարթակի գործիքակազմի և դասի պլանավորման «5 E» մեթոդի վերաբերյալ։
Դասը վարեց Սարուխանի Մ․ Խոստեղյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի, ԳՊՀ շրջանավարտ և «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագրի մասնակից Բալասան Սաքեյանը։
Բաց դասին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ։
Բալասան Սաքեյանը ներկայացրեց «Աշխարհացույց» կրթական հարթակի գործիքակազմը, դասը պլանավորելու «5 E» մեթոդը և ցուցադրեց յուրաքանչյուր փուլում «Աշխարհացույց» հարթակի կիրառության սկզբունքներն ու առանձնահատկությունները։
Դասի ամփոփիչ մասում ներկաները, ապագա մանկավարժ ուսանողները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ։
ԳՊՀ-ում անցկացված բաց դասը ծառայեց իր նպատակին։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան