ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Ս․ թ․ դեկտեմբերի 7-8-ը կայացավ պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի նախաձեռնած ամենամյա՝ 2024 թվականի Համաշխարհային մարքեթինգային գագաթնաժողովը (WMS-2024), որի  ընթացքում ներկայացվեցին հետաքրքիր զեկուցումներ շուկայաբանության ոլորտի արդի թեմաների վերաբերյալ, քննարկվեցին այնպիսի կարևոր հիմնախնդիրներ, ինչպիսին են թվային բիզնեսի փոխակերպումները և արհեստական ​​բանականության ինտեգրումը շուկայավարման ռազմավարություններին:

Մարքեթինգի համաշխարհային գագաթնաժողովը գլոբալ բիզնեսի աշխարհում  սպասված իրադարձություն է, որն այս տարի համախմբեց ավելի քան 100 երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ պետությունների ղեկավարների, բիզնես առաջնորդների, գիտնականների:

Գավառի պետական ​​համալսարանի դասախոսները և ուսանողներն առցանց մասնակցեցին գագաթնաժողովին, ապա քննարկեցին ուշագրավ զեկուցումները՝ կարևորելով համաշխարհային տնտեսական զարգացման արդի միտումների, մարքեթինգային նորարարական պրակտիկաների իմացությունը, լավագույն փորձի կիրառումը։

 

 

Հրապարակվել է 15.12.2024
Scroll to Top
Գավառի պետական համալսարան