Գավառի պետական համալսարանի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են տարբեր միջազգային ծրագրերի՝ լավագույնս ներկայացնելով համալսարանը և ձեռք բերած առաջավոր փորձը ծառայեցնելով կրթական, գիտահետազոտական նպատակների։ Ս․ թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում ԳՊՀ կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Լալա Մկրտչյանը Լեհաստանի Վարշավա քաղաքում մասնակցեց «Interlab+ Toolbox for Intercultural Cooperation» ծրագրին, իսկ Գերմանիայի Բոնն քաղաքում՝ «YOCOMO Lab» ծրագրին։ Նշված միջազգային ծրագրերի հիմնական նպատակը վերապատրաստման դասընթացների միջոցով միջմշակութային իրազեկվածության բարձրացումն է և միջազգային աշխատանքային խմբերում արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց փորձը, բացահայտեցին արդյունավետ հաղորդակցության տարբեր մեթոդներ, ընդլայնեցին գիտելիքները և ձեռք բերեցին նոր գործընկերներ։
Դասընթացի ավարտին Լալա Մկրտչյանը ստացավ մասնակցության վկայական և «YOUTHPASS» հավաստագիր։