ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՀԳՀՄ 16 ԱՄՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Ս. թ. մարտի 29-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության 16 ամյակի շնորհանդեսը և Հերթական 6-րդ համագումարը, որի ընթացքում ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը ամփոփեց ՀԳՀՄ 16 տարիների գործունեությունը և հիմնական նվաճումները, ներկայացրեց վերջին 3 տարիների հաշվետվությունը 2021-2024թթ․ համար ըստ գործունեության 41 ուղղությունների, ներկա մարտահրավերները և ապագա զարգացման հնարավորությունները։
Միջոցառմանը մասնակցում էին մոտ 140 պատվիրակներ ՀԳՀՄ ճյուղային և տարածքային միություններից և ՀԳՀՄ ուղիղ անդամներից, ինչպես նաև պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների և այլ ՀԳՀՄ գործընկերների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան գործընկեր պետական մարմինների ներկայացուցիչներ, Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգողը, ՀԳՀՄ Խորհրդի անդամներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, գործատուներ, տնտեսագետներ և այլն։ Գործընկերների կողմից հնչեցին գնահատականներ և ելույթներ ՀԳՀՄ կարևոր դերակատարության և գործունեության լայն շրջանակի վերաբերյալ՝ որպես գործարար համայնքի շահերը պաշտպանող և սոցիալ-տնտեսական խնդիրները բարձրաձայնող կառույց, որը միաժամանակ առաջարկում է դրանց լուծման բազմազան առաջարկներ և զարգացման հնարավորություններ։
Միջոցառմանը ներկա էին նաև Գավառի պետական համալսարանի ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը և հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հակոբ Ղուլոյանը։
Միջոցառմանը ելույթ ունեցավ և գործատուների միության գործունեությունը կարևորեց պարոն Ամիրխանյանը։

Հրապարակվել է 13.04.2024
Scroll to Top
Գավառի պետական համալսարան