ԳՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ 2025-2026 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը կկազմակերպվի ս․ թ․ հունիսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը։
Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
- Պատմություն
- Հայոց լեզու և գրականություն
- Ռուսաց լեզու և գրականություն
- Անգլերեն լեզու և գրականություն
- Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի/
- Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
- Տնտեսագիտություն
- Իրավագիտություն
- Համակարգչային ճարտարագիտություն
- Կենսաբանություն
- Աշխարհագրություն
- Բնապահպանություն և բնօգտագործում
Դիմում-հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել․
- բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակն ու պատճենը,
- երաշխավորագիր ֆակուլտետի խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները երաշխավորագրեր չեն ներկայացնում),
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- ինքնակենսագրություն,
- անձը հաստատող փաստաթուղթը և պատճեն,
- ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 դրամի վճարի անդորրագիր (փոխանցումը կատարել ցանկացած բանկից՝ «ՎՏԲ Հայաստան» բանկ ՓԲԸ Կամո մ/ճ 16021100146800 հաշվեհամարին)
առկայության դեպքում
- զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն,
- հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ,
- ՀՀ օրեսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից oգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն (հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, եթե հավակնորդը I կամ II խմբի հաշմանդամ է, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր)։
Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է: Քննություններին և մրցույթին մասնակցելու դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ:
Կից ներկայացնում ենք մագիստրատուրայի տեղերի քանակը և ուսման վարձավճարի չափերը։