Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում 2026 թվականի ապրիլի 15-19-ը Գավառի պետական համալսարանը կհյուրընկալի Պորտուգալիայի Հանրապետության Էվորա համալսարանի Հասարակական գիտությունների դպրոցի փոխդեկան, մանկավարժության և կրթության ամբիոնի պրոֆեսոր Խոսե Մանուել Սարագոսային։
Հրավիրում ենք ԳՊՀ դասախոսներին, ուսանողներին, ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, թեմաներով հետաքրքրվող անձանց մասնակցելու պրոֆեսորի բաց դասախոսություններին՝ հետևյալ թեմաներով.
1․ «Մանկավարժական նորարարական մեթոդների և տեխնիկաների կիրառությունը բարձրագույն կրթության մեջ»՝ ապրիլի 16-ին,
2․ «Ինչպե՞ս գնահատել ուսումնական հաստատությունների որակը. Պորտուգալիայի և Եվրոպայի փորձը»՝ ապրիլի 17-ին,
3․ «Ինչպե՞ս ուսումնասիրել կազմակերպությունների ապագան՝ օգտագործելով հեռանկարային մեթոդաբանությունը»՝ ապրիլի 18-ին։
Տեղեկացնում ենք, որ դասախոսությունները կկայանան Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում, սկիզբը՝ ժամը՝ 13:00-ին։
Սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին։