ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ «ՄՈՐ ԵՎ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԽՈՐԱԳՐՈՎ

Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Նելլի Գրիգորյանի նախաձեռնությամբ և առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ ցերեկույթ՝ «Մոր և կնոջ կերպարները հայ գրականության մեջ» խորագրով։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հայ գրողների ստեղծագործություններում արտացոլված մոր և կնոջ կերպարները՝ շեշտադրելով դրանցում առկա անսահման սիրո, ինքնամոռաց նվիրումի և անհատնում ուժի գաղափարները։ Անդրադարձ կատարվեց մայրության գաղափարի հոգևոր ընկալումներին՝ հիշատակելով Գաբրիել հրեշտակապետի կողմից Մարիամ Աստվածածնին Հիսուսի ծննդյան ավետումը։

Միջոցառումն ուղեկցվեց ասմունքով և երաժշտական գեղեցիկ կատարումներով, ինչը ցերեկույթը դարձրեց ավելի հետաքրքիր և հուզիչ։

Ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։ Միջոցառման հյուրն էր Պորտուգալիայի Հանրապետության Էվորա համալսարանի պրոֆեսոր Խոսե Մանուել Սարագոսան։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան