Գավառի պետական համալսարանում սահմանված կարգով ընթացավ բակալավրիատի և մագիստրատուրայի 2024-2025 ուսումնական տարվա ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորումը։ ԳՊՀ առկա և հեռակա բաժինների բակալավրիատի շրջանավարտները հաջողությամբ պաշտպանեցին ավարտական աշխատանքները, իսկ մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները՝ մագիստրոսական թեզերը։
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներն ու անդամները բարձր գնահատեցին շրջանավարտների մասնագիտական պատրաստվածությունը՝ գոհունակություն հայտնելով ընտրված թեմաների արդիականության, կատարված ուսումնասիրությունների որակի, ներկայացված եզրակացությունների և առաջարկությունների տեսական ու գործնական նշանակության, գիտական ղեկավարների բարեխիղճ աշխատանքի վերաբերյալ։