Գավառի պետական համալսարանում կայացավ աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստման դասընթաց՝ «Պետության տնտեսության զորահավաքային նախապատրաստություն և զորահավաք» թեմայով։
Դասընթացը վարեց համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, դոցենտ Մարտին Ավագյանը։
Դասընթացի հիմնական նպատակը աշխատակիցների գիտելիքների խորացումն էր պետության տնտեսության մոբիլիզացիոն պատրաստման և զորահավաքի գործընթացների վերաբերյալ։
Պարոն Ավագյանը ներկայացրեց տնտեսության մոբիլիզացիոն պատրաստման հիմնարար հասկացությունները, խնդիրներն ու հիմնական ոլորտները, անդրադարձ կատարեց Հայաստանի Հանրապետությունում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։
Քննարկումների ընթացքում ուշադրություն դարձվեց նաև ռազմական և արտակարգ դրության պայմաններում տնտեսության կառավարման առանձնահատկություններին, արտադրական ներուժի արդյունավետ օգտագործմանը, նյութական պահուստների ձևավորմանն ու բնակչության կենսաապահովման հիմնահարցերին։