ԳՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ՝ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանում ներկայացվում են նախորդ ուսումնական տարվա ընթացքում ֆակուլտետների, ամբիոնների, բուհի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների կատարած աշխատանքների հաշվետվությունները, քննարկվում և հստակեցվում են անելիքները։

Ս․ թ․ սեպտեմբերի 13-ին ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մարտին Ավագյանը հանգամանալից ներկայացրեց կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի 2024-2025 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունն ու 2025-2026 ուստարվա զարգացման հիմնական ուղղությունները։

ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի նախորդ տարվա աշխատանքներն ու 2025-2026 ուստարվա զարգացման հիմնական ուղղությունները բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրեց ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը։

Ընթացիկ տարում կարևորվեցին բարելավված կրթական ծրագրերի որակյալ իրականացումը, ուսանողներին խորը մասնագիտական գիտելիքների փոխանցումն ու կարողությունների ձևավորումը, գիտահետազոտական նոր նախաձեռնությունների իրագործումը։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան