ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ 2024թ․ «CaseKey» բիզնես խնդիրների լուծման ամենամյա մրցույթի ամփոփիչ միջոցառումը։ Մրցույթի գլխավոր հովանավորը ‹‹Բիբլոս Բանկ Արմենիան›› է։ Մեկնարկին շուրջ 600 հայտադիմումից ընտրվեցին 200-ից ավելի ուսանող ՀՀ համալսարաններից, որոնք 6 ամսվա ընթացքում աշխատեցին միջազգային մասնագետների հետ, հանդիպեցին հայաստանյան մի շարք առաջատար կազմակերպությունների ղեկավարների հետ, ինչպես նաև մասնակցեցին հանրային միջոցառումների։ Այդ ամիսների ընթացքում 2 բիզնես խնդրի վրա աշխատելուց հետո, եզրափակիչ անցած մասնակիցները լուծեցին ՀՀ բանկային ոլորտում թվային լուծումների զարգացման մասին հիմնական խնդիրը։
Գավառի պետական համալսարանից ծրագրին մասնակցեցին «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողներ Օլյա Աղեկյանը, Սեդա Աղեկյանը, Դիանա Սոսեյանը, Մարիետա Վարդանյանը։ Թիմի բիզնես մարզիչներն են ԳՊՀ շրջանավարտ, Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոս Վարդան Գարեյանն ու «Ֆինանսներ» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Սամվել Մանուկյանը։ ԳՊՀ թիմին ուղեկցում էր կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանը:
Մրցույթը ուսանողներին հնարավորություն ընձեռեց համալսարանում ստացած գիտելիքները կիրառել իրական բիզնես խնդիրների լուծման մեջ։
ԳՊՀ ռեկտորատը շնորհավորում է մրցույթի բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ։