ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ 14-ՐԴ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ»-Ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

2025 թվականի դեկտեմբերի 12-14-ը Աղվերանում անցկացվեց ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ-ը) և ‹‹Առաքելություն Հայաստան›› հասարակական կազմակերպության համատեղ կազմակերպած՝ ‹‹Փախստականների իրավունքներ›› խորագիրը կրող 14-րդ աշնանային դպրոցը ապագա իրավաբանների, հետազոտողների և փախստականների իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձանց համար։ Դպրոցում պագա իրավաբանները ստանում են գիտելիքներ և փորձ փախստականների իրավունքի փորձագետների կողմից, որոնք գործունեություն են ծավալում ՄԱԿ ՓԳՀ-ում՝ փախստականների պաշտպանության առաջատար միջագային կազմակերպությունում, Հայաստանի միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, դատական համակարգոմ, փաստաբանական և իրավապաշտպան ոլորտում։ Դպրոցը երեք օր շարունակ համախմբեց քառասուն մասնակիցների՝ իրավաբանական կլինիկաների ուսանողների Երևանի պետական համալսարանից, Գավառի պետական համալսարանից, Երևանի «Հյուսիսային» և Գյումրու «Պրոգրես» համալսարաններից։
Գավառի պետական համալսարանի պատվիրակների կազմում էին իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը, իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Լուսինե Ադամյանը, Սոնյա Հունանյանը, Կարապետ Տոնոյանը, Էդգար Գրեյանը, Վասիլ Դադոյանը, ովքեր ակտիվորեն մասնակցեցին քննարկվող հարցերին։
Դասընթացի ընթացքում ուսանողների ուշադրությանը ներկայացվեցին փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտի տարաբնույթ թեմաներ՝ փախստականների միջազգային իրավունքը, ՀՀ ներպետական օրենսդրությունը, փախստականների պաշտպանության հիմնարար սկզբունքները, փախստականների կարգավիճակի որոշման ընթացակարգը, միջազգային պաշտպանության ներառման և բացառման դրույթները, Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց սոցիալական և տնտեսական իրավունքները։
Դպրոցի աշխատանքը եզրափակվեց դատախաղով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան կիրառել ձեռք բերած նոր գիտելիքները։
Փախստականների իրավունքի աշնանային դպրոցն անցավ աշխույժ աշխատանքային և ուսումնառության մթնոլորտում՝ համեմված գործնական վարժություններով, քննարկումներով և հարցուպատասխանով։
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան