ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ՝  ՀԱՐԱԶԱՏ ԴՊՐՈՑՈՒՄ

Գավառի պետական համալսարանի «Պատմություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Ասլանյանը մանկավարժական պրակտիկան հաջողությամբ անցկացրեց իր հարազատ կրթօջախում՝ Սարուխանի Մանվել Խոստեղյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում: ԳՊՀ ուսանողուհին 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտների հետ  կազմակերպել էր «Մայիսը խոսում է նրանց քաջությամբ» խորագրով ցերեկույթ։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենը, ուսուցչական անձնակազմը, ծնողներ և աշակերտներ: Հրավիրվել էին նաև ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը և ԳՊՀ դասախոս Ջուլիետա Մարգարյանը:

Ցերեկույթը խորհրդանշական էր և նպատակ ուներ ներկաներին հաղորդակից դարձնելու մեր ժողովրդի հաղթական անցյալին և հերոսների անմահ սխրանքին՝ միաժամանակ ընդգծելով Մայիսի 9-ի պատմական նշանակությունը՝ որպես համազգային միասնության, տոկունության և հայրենասիրության վկայություն։

Աշակերտները ներկայացրեցին հայրենասիրական ոգեշունչ բանաստեղծություններ,  հանդես եկան գեղեցիկ պարային և երժշտական կատարումներով:

Ցերեկույթի ավարտին իր շնորհակալական խոսքը ասաց դպրոցի տնօրեն Գոհար Բադալյանը:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ նաև Քանաքարա Հայրապետյանը՝ ընդգծելով ԳՊՀ-դպրոց համագործակցության արդյունավետությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top
Գավառի պետական համալսարան