ԳՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐ ՆԵԼԼԻ ԿՈՒՏՈՒԶՅԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

2025 թվականի հոկտեմբերի 20-29-ը Եվրոպական միության «Էրազմուս+» ակադեմիական միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը դասավանդեց Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանի «Գվիդիո Կաստելնուովո»-յի անվան մաթեմատիկայի ֆակուլտետում։ Դասավանդումը կազմակերպվեց Ինֆորմատիկայի կրթական ծրագրով «Մաթեմատիկական անալիզ 2» դասընթացի շրջանակում։ Տիկին Կուտուզյանը ուսանողների համար անցկացրեց նաև խորհրդատվական ժամեր՝ նրանց աջակցելով թե՛ տեսական նյութի պարզաբանման, թե՛ գործնական հմտությունների բարելավման ուղղությամբ։
Առաջավոր փորձի փոխանակման նպատակով տեղի ունեցան հանդիպումներ Սապիենզայի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոսների, այլ պետություններից եկած հետազոտողների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի արդիականացման բովանդակային և մեթոդական հարցերը, գիտական հետազոտությունների համատեղ իրականացման հնարավորությունները։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան