Գավառի պետական համալսարանի կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Կոլյայի Սահակյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում մասնակցել է 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մեկնարկած՝ «Content Marketing World-2025» կոնֆերանսին։ Պարոն Սահակյանը ներկայացրել է զեկուցում՝ «Բովանդակային մարքեթինգի կիրառման անհրաժեշտությունը և հնարավորությունները բարձրագույն կրթության համակարգում» թեմայով, մասնակցել է քննարկումների, ձեռք բերել արտասահմանյան գործընկերների հետ գիտահետազոտական գործունեության ոլորտում համագործակցության մասին պայմանավորվածություններ։