ԳՊՀ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 3-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովի 3-րդ բաժանմունքում տեղի ունեցած քննարկումները նվիրված էին տնտեսության արդի հիմնահարցերին։ Հայստանի Հանրապետությունում լիզինգային գործունեության և զարգացման հեռանկարների մասին զեկուցմամբ հանդես եկավ ԳՊՀ մագիստրատուրայի տնտեսագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Լաուրա Գասպարյանը։ Գիտական զեկուցման համահեղինակն է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը։ Կազմակերպությունների վճարունակության և ֆինանսական կայունության գնահատման վերաբերյալ բովանդակալից զեկուցմամբ հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մաթևոսյանը։ Քննարկմանը մասնակցեցին համահեղինակներ ՀՊՏՀ դասախոսներ, տնտեսագիտության թեկնածուներ Սրբուհի Իսրայելյանը, Անի Գրիգորյանը, Մանե Մաթևոսյանը, Լիլիթ Հովականյանը։

Տնտեսական աճի վրա զբոսաշրջության ազդեցությանն անդրադարձավ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԳՊՀ դասախոս  Հարություն Հարությունյանը։

Սպառողական վարկերի տրամադրման պայմանների բարելավման հնարավորությունները ներկայացրեց ԳՊՀ ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Վեներա Հովհաննիսյանը։ Հոդվածի համահեղինակն է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԳՊՀ դասախոս Մարիամ Հերգնյանը։

Բնակչության սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարելավման համատեքստում միջբյուջետային փոխանցումների արդյունավետության վերաբերյալ համահեղինակությամբ զեկուցում ներկայացրին տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը և ԳՊՀ ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Խաչատրյանը։

Պետական աջակցությամբ գյուղատնտեսության ապահովագրության մասին էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու Գոհար Ոսկանյանի զեկուցումը։

Գավառի պետական համալսարանի հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության իրավական կարգավորումներում հստակեցումների անհրաժեշտության հիմնահարցերին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top
Գավառի պետական համալսարան