Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի, վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների անունից խորապես ցավակցում ենք ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի երկարամյա դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Նիկոլայի Առաքելյանի ողջ ընտանիքին՝ զավակներին, թոռնիկներին, բոլոր մերձավորներին՝ սիրելի մայրիկի, տատիկի, իմաստուն, ազնիվ ու վստահելի բարեկամի երկրային կյանքի ավարտի կապակցությամբ։
Բուհի աշխատակիցների, դասախոսների և ուսանողների անչափ սիրելի տիկին Առաքելյանը միշտ կմնա Գավառի պետական համալսարանի պատմության մեջ՝ որպես բնագիտական ֆակուլտետի կայացման ու զարգացման ջատագով, որպես մեր խոհեմ, բանիմաց ու բարի, ուշադիր և հոգատար գործընկերը, մարդկային և մասնագիտական բարձր որակներ կրող դասախոսը, խորհրդատու բարեկամը՝ որպես մտավորականի, ուսուցչի, գիտնականի, նվիրյալ մասնագետի վեհ օրինակ։
‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի››:
ԳՊՀ ռեկտորատ