Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և ՀՀ Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցների սիրելի՛ աշակերտներ, տեղեկացնում ենք, որ երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «ԳԱԱ» բնական գիտությունների բաժանմունքը կազմակերպում է գիտական սեմինարների շարք, որոնց կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները:
2024 թ. ընթացքում կանցկացվի թվով 8 սեմինար:
Ս. թ. մարտի 27-ին, ժամը՝ 15:00-ին ՀՀ ԳԱԱ (հասցեն՝ ք․ Երևան, Բաղրամյան պողոտա 24) նիստերի դահլիճում տեղի կունենա սեմինարների շարքի երկրորդ հանդիպումը՝ «Ապակոդավորում ենք գենոմը» խորագրով սեմինար:
Որպես մոդերատոր հանդես կգա ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:
Սեմինարին կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝
https://docs.google.com/…/1FAIpQLSetamfl4VV…/viewform…
2024 թ. դեկտեմբերին սեմինարների շարքին առավել ակտիվ մասնակցած ուսանողներն ու աշակերտները կստանան մասնակցության վկայականներ
ԻՐԱԶԵԿՈՒՄ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
