ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ դասախոսները հնարավորություն ունեն 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում դասավանդելու և/կամ վերապատրաստվելու Վալլադոլիդի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղմամբ․ https://uvamobplus2.uva.es/publico/apply
Բաժիններին կարող եք ծանոթանալ հետևյալ
Հայտադիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ակադեմիական շարժունության 5-օրյա ծրագրի համար։
Տեղեկացնում ենք, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը ս․ թ․ նոյեմբերի 3-ն է, մինչև ժամը 21։59-ը՝ Հայաստանի ժամանակով (մինչև ժամը 23:59-ը՝ Իսպանիայի ժամանակով)։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99, 094-86-77-16 հեռախոսահամարներով։
Մաղթում ենք հաջողություն։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
Scroll to Top
Գավառի պետական համալսարան