ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Ս․ թ․ փետրվարի 27-ին Երևանի պետական համալսարանում կայացավ իրավաբանական կլինիկական կրթությանը նվիրված գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդես, որը կազմակերպվել էր «Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտ»-ի հայաստանյան մասնաճյուղի և Երևանի պետական համալսարանի իրավաբանական կլինիկայի համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցեց Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը։ Ներկա էին էին իրավաբանական կլինիկաների ղեկավարներ Եվրասիա միջազգային, Երևանի «Հյուսիսային», Գյումրու «Պրոգրես» համալսարաններից, Փաստաբանական ակադեմիայից։ Քննարկվեցին իրավաբանական կլինիկաների ինստիտուցիոնալ, ֆինանսական և կազմակերպական խնդիրները, համագործակցության հնարավոր ուղիները։ Միջոցառման նպատակն էր ոչ միայն ներկայացնել հրապարակված ժողովածուն, այլև Հայաստանում խթանել իրավաբանական կլինիկական կրթությունը, նպաստել այդ ոլորտում մասնագիտական երկխոսությանը և համագործակցությանը։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան