«ԼԵՌՆԵՐԻ ԿԱՆՉԸ՝ ՀԱՅԴՈՒԿԻ ՍՐՏՈՒՄ»․ ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳԱՎԱՌԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Գավառի պետական համալսարանի «Պատմություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Ճնգռյանը իր մանկավարժական պրակտիկան անցկացրեց Գավառի ավագ դպրոցում, որտեղ էլ պրակտիկայի վերջին օրը կազմակերպել էր դաս-միջոցառում՝ «Լեռների կանչը՝ Հայդուկի սրտում» խորագրով։ Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 10-րդ դասարանի հումանիտար հոսքի պատմաիրավագիտական և տնտեսագիտական հոսքի ֆիզիկամաթեմատիկական խմբերի աշակերտները։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենը, ուսուցիչները և աշակերտները։ Հրավիրվել էին նաև ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը և ԳՊՀ դասախոս Ջուլիետա Մարգարյանը: Միջոցառման նպատակն էր՝ ամրապնդել սովորողների  հայրենասիրական ոգին, ցույց տալ հայդուկի կամքի զորությունը։ Ցերեկույթը հուզիչ էր և  բովանդակալից․ աշակերտները բեմականացրին Աղբյուր Սերոբի դավադիր սպանությունը, նաև Սոսե Մայրիկի մենախոսությունը իր կյանքի մասին։ Ավարտին ելույթ ունեցան և նման միջոցառումները կարևորեցին Գավառի ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի, պրակտիկայի ղեկավար Ամալյա Զոլյանը, ԳՊՀ դասախոս Քանաքարա Հայրապետյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top
Գավառի պետական համալսարան