ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ «ՀՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2025» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025թ. դեկտեմբերի 11-ի հրամանի համաձայն՝ Գավառի պետական համալսարանի 3 ուսանող ճանաչվել է «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող-2025» մրցույթի հաղթող։

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց «ՀՀ լավագույն ուսանող» տիտղոսին արժանացած ԳՊՀ ուսանողներին և ռեկտորատի անունից հանձնեց պատվոգրեր «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, երկու երեխաների մայր Լիաննա Արմենի Հայրապետյանին, ով բնագիտական ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով արժանացել է 2-րդ տեղին, «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ռեգինա Խաչիկի Բաղդասարյանին՝ հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով 2-րդ մրցանակին արժանանալու համար և «Պատմություն» բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Արմենի Ասլանյանին՝ հումանիտար գիտությունների ոլորտում բակալավրի կրթական ծրագրով 2-րդ տեղը զբաղեցնելու համար։

ԳՊՀ ռեկտորատը շնորհավորում է հաղթող ճանաչված ուսանողներին՝ նրանց մաղթելով հաջողություն և լավագույն արդյունքների ձեռքբերում բոլոր ձեռնարկներում։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան