2025 թվականի մայիսի 14-ին Գավառի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց «ԳՊՀ ուսանողական գավաթ-2025» ինտելեկտուալ մրցույթը, որին մասնակցեցին հումանիտար մասնագիտությունների և բնագիտատնտեսագիտական ֆակուլտետների ուսանողական թիմերը:
Ինտելեկտուալ վիկտորինան ներառում էր բազմաբնույթ հարցեր տարբեր ոլորտներից՝ պատմություն, գրականություն, արվեստ, բնագիտություն, տնտեսագիտություն, աշխարհագրություն, մշակույթ և սոցիալական կյանքի արդի զարգացումներ:
Մրցույթի արդյունքում «ԳՊՀ ուսանողական գավաթ-2025» մրցույթում հաղթող ճանաչվեց բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի թիմը:
Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ հաղթող ֆակուլտետին հանձնվեց փոխանցիկ գավաթը, որը յուրաքանչյուր տարի շնորհվում է մրցաշարի հաղթողին:
Մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացան հավաստագրերի։