2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ ս. թ. օգոստոսի 31-ին Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց առաջին կուրսի ուսանողներին և նրանց ծնողներին՝ կազմակերպելով տեղեկատվական հանդիպում։
Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն ողջունեց և շնորհավորեց առաջին կուրսեցիներին՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն, աշխատասիրություն և նպատակասլացություն՝ ընդգծելով բարձրագույն մասնագիտական կրթության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, դեկաններ Թաթուլ Ասոյանն ու Մարտին Ավագյանը, ամբիոնի վարիչներ Համլետ Ղաջոյանն ու Սամվել Ամիրխանյանը հանգամանորեն ներկայացրին համալսարանում ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, բուհի ընձեռած հնարավորությունները, սոցիալական աջակցության ծրագրերը, միջազգային համագործակցության ուղղությունները։ ԳՊՀ էլեկտրոնային ուսուցման՝ «Learn.gsu.am» համակարգը և էլեկտրոնային գրադարանը ներկայացրեց համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Մարգար Հովհաննիսյանը։
Հանդիպման ավարտին ուսանողներին տրամադրվեցին տեղեկատվական թերթիկներ: