ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Ս․ թ․ սեպտեմբերի 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում կայացավ հանդիպում Գավառի, Վանաձորի, Շիրակի պետական համալսարանների, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Կաճառ» գիտական կենտրոնի պատվիրակների հետ։ Գավառի պետական համալսարանը ներկայացնում էր որակի ապահովման բաժնի վարիչ, Հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը։ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ ԳՊՀ գրադարանին նվիրաբերվեց ինստիտուտի հրատարակած շուրջ 50 անուն գիտական գրականություն։ Միաժամանակ քննարկվեցին ապագա համագործակցության հնարավորությունները՝ միտված գիտելիքի տարածմանն ու հանրայնացմանը։ Քանաքարա Հայրապետյանն իր շնորհակալական խոսքում ընդգծեց, որ նվիրաբերված գրքերը արժեքավոր մասնագիտական աղբյուրներ են, որոնք օգտակար կլինեն ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների համար։

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշեց, որ գիտական գրականության նվիրատվության ձեռնարկից բացի, նախատեսում են մարզում գործող բուհերի հետ կյանքի կոչել համագործակցության նոր ծրագրեր։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան