Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Անժիկ Մարտոյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Դեղոյանի, մասնագիտական կողմնորոշման խմբակի ղեկավար Շուշան Գալոյանի ուղեկցությամբ։ Աշակերտները հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ, լսեցին օգտակար խորհուրդներ կրթության կարևորության և մասնագիտական ճիշտ կողմնորոշման մասին։
Տիկին Հակոբյանը աշակերտներին ներկայացրեց համալսարանի ֆակուլտետները, կրթական ծրագրերը, միջազգային նախագծերին մասնակցելու հնարավորությունները։ Աշակերտները եղան նաև բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին