ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հոկտեմբերի  15-ին առցանց մշտադիտարկում իրականացրեց Գավառի պետական համալսարանում:    
Մշտադիտարկման նպատակն է հետևել   հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխություններին, դիտարկել բարելավման ծրագրի իրագործման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև բուհի առջև ծառացած մարտահրավերները։ 
Գավառի պետական  համալսարանը 4 տարի ժամկետով վերահավատարմագրվել է 2022թ. օգոստոսին:  
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան բուհի ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, Որակի ապահովման կենտրոնի մասնագետների հետ:   
Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էին՝ 

  • ՄԿԾ-ների  բարելավման և արդյունավետության ապահովման գործընթացը՝ ներքին աուդիտի իրականացումը, արդյունքների վերլուծությունը, բարելավման պլանավորումը և ՊԻԳԲ շրջափուլի իրականացումը։ 
  • Կրթական ծրագրերի որակի ապահովման համակարգը՝ փոփոխությունների անհրաժեշտության բացահայտման մեխանիզմները, բարելավման պլանների կազմումն ու որակի ապահովումը։ 
  • Կրթական ծրագրերի արդիականացումը և աշխատաշուկայի հետ փոխկապակցվածությունը՝ նոր առարկաների ներդրման մոտեցումները, աշխատաշուկայի զարգացումների մշտադիտարկումն ու դրանց արձագանքման ձևերը։ 
  • Ուսանողակենտրոն ուսուցումը և մասնագիտական կարողությունների ձևավորումը՝ մասնագիտական մտածողության զարգացումը, գործատուի միջավայրում պրակտիկ հմտությունների ձեռքբերումը։ 
  • Գիտելիք–կարողություն–հմտություն եռամիասնության ապահովումն ու գնահատումը՝ ինչպես է հաստատությունը հավաստիանում, որ ուսանողը կամ շրջանավարտը ձեռք է բերել բոլոր սահմանված վերջնարդյունքները, և ինչպես են գնահատվում եռամիասնության բաղադրիչները։ 
  • Գնահատման համակարգի կատարելագործումը՝ կիրառվող մեթոդները, ձևավորող գնահատման լավագույն փորձերը և դրանց կապը կրթական վերջնարդյունքների հետ։ 
  • Պրակտիկաների և հետազոտական գործունեության արդյունավետությունը՝ դրանց կապը ուսանողների հետազոտական թեմաների և մագիստրոսական թեզերի ուղղությունների հետ։ 
  • Ուսուցման գործընթացում առաջադրանքների կիրառումը՝ վերլուծական և հետազոտական կարողությունների զարգացմանը նպաստող առաջադրանքների օրինակները և տեսական գիտելիքի գործնական ամրապնդման ձևերը։ 
  • Արհեստական բանականության (ԱԲ) կիրառումը կրթական գործընթացում՝ ուսուցման և գնահատման արդյունավետության և ժամանակակից մոտեցումների համատեքստում։ 
  • Օտար լեզվի իմացության մակարդակը և միջառարկայական համագործակցությունը՝ մասնագիտական օտար լեզվի տիրապետման խրախուսման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։ 
  • Կրթական հաստատության գործունեության արդյունքների գնահատումը՝ գործունեության առանցքային ցուցանիշների  կիրարկումը, ուսանողների գոհունակության տվյալների վերլուծությունը, շրջանավարտների մասնագիտական զբաղվածության և կարիերայի հետագծելիության ապահովումը։ 

Մշտադիտարկման ավարտին բուհի ղեկավար կազմի հետ հանդիպմանն ամփոփվեցին  մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։
Կարևորվեց կրթական գործընթացում ԱԲ փորձի կիրառման տարածումը բուհում և հմտությունների վրա հիմնված գնահատման համակարգի ներդրումը, որը  բոլոր սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը գնահատելու հնարավորություն կընձեռի:
Շեշտադրվեց նաև  ԳԱՑ-երի հստակության ու չափելիության կարևորությունը: 

Տեղեկատվության աղբյուրը՝ ՈԱԱԿ-ի կայք , https://www.anqa.am/
Scroll to Top
Գավառի պետական համալսարան