ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանի հեռակա բաժնի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի ուսումնական տարվա առաջին կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կմեկնարկեն ս․ թ․ հունվարի 7-ին և կավարտվեն հունվարի 25-ին:
Ուսման վարձը վճարելը և դասերին մասնակցելը պարտադիր է։
Ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, համալսարանի կողմից զեղչ ստանալու համար դիմումները և համապատասխան փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունվարի 14-ը՝ ներառյալ։
Այն ուսանողները, ովքեր զինվորական ծառայության զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել՝ խնդրում ենք ծանուցագրի պատճեն դիմումին կից ներկայացնել ռեկտորատ, տարկետում ձևակերպելու նպատակով։
Մաղթում ենք արդյունավետ ուսումնառություն։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան