ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Հռոմի Սապիենզայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2025-2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները՝ 1-2 շաբաթ դասավանդելու Սապիենզայի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը մասնակիցներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․ թ․ հոկտեմբերի 12-ն է։
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք դիմել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին։ Հարցերի դեպքում կարող եք գրել ԳՊՀ՝ iro@gsu.am, info@gsu.am, infogsu@mail.ru, էլեկտրոնային փոստի հասցեներով կամ զանգահարել 094-867-716, 060-461-299 հեռախոսահամարներով։
Մաղթում ենք հաջողություն։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
Scroll to Top
Գավառի պետական համալսարան