Գավառի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ` Հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչի և Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչի թափուր պաշտոնների համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ չափահաս, մինչև 65 տարեկան, գործունակ քաղաքացիները, որոնք ունեն տվյալ ամբիոնի ուղղվածությանը համապատասխանող գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում:
Թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն,
- դիմում ԳՊՀ ռեկտորի անունով,
- գիտական աստիճանը և (կամ) գիտական կոչումը հաստատող փաստաթղթերը և պատճեն,
- ինքնակենսագրություն,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
- զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
- տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների հաստատված ցանկը,
- տվյալներ պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ (առկայության դեպքում),
- բնութագիր վերջին աշխատավայրից,
- համապատասխան ամբիոնի զարգացման հնգամյա հայեցակարգ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026թ․ փետրվարի 4-ը՝ ներառյալ, ժամը՝ 16:00-ն: Թեկնածուների գործերն ընդունող հանձնաժողովի հասցեն է՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Հրանտ Հակոբյան 1, ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, 219 սենյակ, հեռախոս՝ +374-60-46-04-03, +374-60-46-12-41: