ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ  ՀԱՆԴԵՍ  ԵԿԱՆ  ԵՎՐՈՊԱԿԱՆ  ԲՈՒՀԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում։ Ծրագրերին մասնակցած համալսարանականները հանդես եկան բովանդակալից հաշվետվություններով։

ԳՊՀ «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Պապին Կարապետյանը ներկայացրեց իր ուսման փորձը Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում՝ պատմելով կրթական և սոցիալ-մշակութային նոր փորձառության մասին։
«Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Գոռ Հովեյանը ներկայացրեց Հռոմի Սապիենզա համալսարանում իր ուսման ընթացքում ձեռք բերած մասնագիտական գիտելիքների և կարողությունների մասին։

Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը մասնակցել է Ալմերիայի համալսարանի ամառային դպրոցին՝ որպես դասախոս։ Տիկին Թոռչյանը հետաքրքիր շնորհանդեսի միջոցով ներկայացրեց ամառային դպրոցում իր դասախոսությունների թեմատիկ ուղղությունները, կիրառած կրթական նոր տեխնոլոգիաներն ու ձևաչափերը, ինչպես նաև անդրադարձավ հաստատված գործընկերային կապերին։ Ալմերիայի համալսարանի ամառային դպրոցի ուսանողի հաջողված փորձով կիսվեց «Իրավագիտություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Արման Հայրապետյանը, ով ներկայացրեց իր ձեռքբերումներն ու դրանց կիրառման հնարավորությունները մասնագիտական աշխատանքում։ Ամառային դպրոցին մասնակցել է նաև  «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Մովսես Մարգարյանը։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց ուսանողների և դասախոսների ակտիվ մասնակցությունը միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերին՝ նշելով եվրոպական համալսարանների հետ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան