Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, թեմայով հետաքրքրված մասնագետներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու բաց դասի՝ «Ու՞մ են փնտրում գործատուները» թեմայով, որը կվարի «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։
Պարոն Ստեփանյանը 2005 թվականին ավարտել է Երևանի պետական հաամաալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ Բանկային համակարգում իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2001 թվականից։ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենն է 2017 թվականից։
Տեղեկացնում ենք, որ բաց դասը կկայանա Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։
Սիրով սպասում ենք ձեզ։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին