Գավառի պետական համալսարանի հեռակա բաժնի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2025 թվականի ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կմեկնարկեն 2025թ. հունիսի 4-ին և կավարտվեն 2025 թ. հունիսի 22-ին:
Դասերին մասնակցելը պարտադիր է։ Խնդրում ենք ժամանակին և պատշաճ կերպով կատարել ձեր ուսումնական ու ֆինանսական պարտականությունները։
Հիմքերի առկայության դեպքում ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, բուհի կողմից զեղչ ստանալու մասին դիմումները և համապատասխան փաստաթղթերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունիսի 11-ը` ներառյալ։
Այն ուսանողներին, ովքեր զինվորական ծառայության զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել, խնդրում ենք ծանուցագրի պատճեն՝ դիմումին կից, ներկայացնել ռեկտորատ՝ տարկետում ստանալու նպատակով։
Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել ԳՊՀ ֆակուլտետների դեկանատներ, ամբիոններ, ռեկտորատ։ Համալսարանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներն ու աշխատակիցները սիրով սպասում են ձեզ։
Մաղթում ենք արդյունավետ ուսումնառություն։
ԳՊՀ ռեկտորատ